Երբ ուզում ես կեսժամյա հաճախականությամբ աղոթք ու սաղմոս գրես ու յուղած պահես անուղեղ հետևորդներիդ ուղեղատեղը, բայց այդ ամբողջ ընթացքում մտքումդ Ստոկհոլմից ստացված
չափալախն ա ու քացին՝ ուղեղդ շիկանում ա, կախում, ու աղոթքդ ստացվում ա այսպես.
«զՀԷՑ մեր հանապազորդ տուր մեզ այսօր»․․․
Հրապարակելուց առաջ մի անգամ էլ ես կարդում, տեսնում ես, որ հացն ու հէցը լղոզվել են իրար՝ հասկանում ես, որ Ալլահը արդեն երես է թեքել քեզանից, կատաղում ես, դեղերի շշերը շպրտում-լղում ես պատին, հետո աչքդ ընկնում ա ճորտերի կոճակներով վահանակին, ցասումով սեղմում ես այն կոճակը, որի վրա գրված ա «Ռոմանոս» ու Ռոմանոսին
ուղարկում ես․․․ արաղի։
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ